ՆԱՏՕ-ն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ջեյմի Շի

ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դերակատարություն չունի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ նշելով, որ այդ առաքելությամբ զբաղվում է ԵԱՀԿ–ն, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ–ի համանախագահությամբ։

Միաժամանակ Ջեյմի Շին նշեց. «Մենք աջակցում ենք Մինսկի խմբի փորձերին խաղաղ լուծում գտնելու հարցում, մենք աջակցում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և, իհարկե, հույս ունենք, որ բոլորը զսպվածություն կցուցաբերեն»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը նաև հույս հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի դառնա Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև արդյունավետ համագործակցությունն արգելակող խնդիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում