Պատահար Գողթ գյուղում. 10 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունվարի 3-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գողթ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Մերսեդես սպրինտեր» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 7 ուղևորները և «Մերսեդես սպրինտեր»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում