«Բարի ծառայություն». Հայաստանում բանակ ճանապարհեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներին

Հայաստանում բանակ ճանապարհեցին ձմեռային զորակոչի առաջին նորակոչիկներին. ձմեռային զորակոչի մեկնարկը տվեց որոշակի փոփոխություններով: Ձմեռային զորակոչի ընթացքը և իրականացվող աշխատանքները տեղում դիտարկելու, նորակոչիկներին խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ ծառայություն մաղթելու նպատակով հունվարի 8-ին Հանրապետական կենտրոնական հավաքակայան այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Պաշպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը հետևեցին առաջին զորակոչի կազմակերպման ամբողջ գործընթացին:

«Հերթական անգամ հիացրեցին տղաների ոգին, տրամադրվածությունը և վճռականությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք զգան այն փոփոխությունները և նորամուծությունները, որոնք կատարվել են զինված ուժերում»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:

Խոսելով նորամուծություններից` նախարարը նշեց, որ զորակոչիկների հանդերձավորումը այսուհետև կատարվելու է կենտրոնական հավաքակայանում: «Դա հնարավորություն է տալու բոլորին միատեսակ և հարմարավետ վիճակում մեկնել զորամասեր»,- ասաց նախարարը:

Մովսես Հակոբյանը նշեց, որ ուսումնական զորամասերի ընտրությունը կատարվելու է մինչև հիմնական զորամասերի ընտրությունը: «Այս քայլն արվում է, որպեսզի մենք կարողանանք զորամասերը համալրել ավելի պատրաստված նորակոչիկներով: Այսինքն` մինչև հիմնական զորամասի ընտրությունը առաջին 6 ամիսը զորակոչիկն երը ծառայելու են ուսումնական զորամասերում»,- նշեց գլխավոր շտաբի պետը և հավելեց, որ նոր հրամանով զորակոչիները առնվազն 6 ամիս ծառայությունից հետո միայն կարող են իրականացնել մարտական հերթապահություն:

Հակոբյանը նաև ասաց, որ վիճակահանության գործընթացը լինելու է թափանցիկ և արագ արձագանք է տրվելու յուրաքանչյուր խախտմանը: «Պաշտպանության նախարարությունը և գլխավոր շտաբը վճռական են տրամադրված արդարության սկզբունքի պահպանմանը»,-ընդգծեց Հակոբյանը:

Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց նաև գյումրեցի նորակոչիկների այս տարվա առ աջին խումբը: Տղաներին բարձր տրամադրությամբ ճանապարհելու համար հունվարի 8-ին Գյումրու զինկոմիսարիատի նախաձեռնությամբ նորակոչիկները կենտրոնական հավաքակայան մեկնեցին «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքից՝ երգուպարով, իսկ մինչ մեկնումը տղաները Գյումրու զինկոմիսարիատում անցան վերջին բուժզննումը:

Գյումրիում զորակոչի նախապատրաստական աշխատանքները կատարվել են նորմալ, իսկ զորակոչն ընթանում է բնականոն: «Այս զորակոչին նույնիսկ 2 հայ պատանի՝ ՌԴ-ում բնակվող, իրենց պարտք են համարել վերադառնալ հայրենիք ու իրենց մասնակցությունն ունենալ ՀՀ պաշտպանության գործում»,-այս մասին տեղեկացրեց Գյումրու զինվորական կոմիսար գնդապետ Գագիկ Խաչատրյանը՝ փաստելով, որ վերջին տարիներին պատանիների մոտ նկատվում է ոչ միայն առողջական վիճակի լավացում, այլ նաև հայրենիքի նկատմամբ նվիրվածության մեծացում ու վերաբերմունքի փոփոխությու ն: «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պատանիներն ավելի են ամրապնդվել ու ավելի նվիրումով են վերաբերվում հայրենիքի պաշտպանության գործին, ինչի մասին վկայում է այն, որ նախորդ տարի Գյումրու զինվորական կոմիսարիատից ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվել է 33 պատանի, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 47:

Էլ չեմ ասում նաև նրանց մասին, ովքեր անկախ նրանից ենթակա են զորակոչի թե ոչ, ցանկություն էին հայտնում մեկնելու ծառայության»,-նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ այս անգամ Գյումրիից այլընտրանքային ծառայության մեկնելու ցանկություն հայտնած երիտասարդներ չկան:

«Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում նորակոչիկներին բարի ու անփորձանք ծառայություն մաղթեցին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, Գյումրու զինվորական կոմիսար գնդապետ Գագիկ Խաչատրյանը և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում