Ավտոտնակում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Երևանի Ահարոնյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում hունվարի 9-ին ժամը 00.58-ին հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել՝ 02.14-ին: Ավտոտնակում այրվել են «ԳԱԶ-3110» մակնիշի 15 LU 120 պետհամարանիշով ավտոմեքենան՝ ամբողջությամբ և կուտակված աղբը (3 խմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում