Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդուն մեռած են գտել իր բնակարանում

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդուն՝ Պշեմիսլավին, մեռած են գտել Գդանսկի իր բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է RMF ռադիոկայանը:

43-ամյա Վալենսայի դին հայտնաբերել է նրա որդին, որը «շտապօգնություն» է կանչել:

Նշվում է, որ տղամարդու մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, փորձագետները նախնական կարգով բացառել են նրա մահվանը երրորդ անձանց մեղսակցությունը:

«Տեղում աշխատում են դատախազը եւ ոստիկանությունը, որոնք զրուցում են նաեւ մահացածի ընտանիքի անդամների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան եւ նրա կինը՝ Դանութան, ունեն ութ երեխա՝ չորս տղա եւ չորս աղջիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում