Սիրիահայերին օգնելու՝ Գագիկ Ծառուկյանի խոստումն այսօր էլ ուժի մեջ է (տեսանյութ)

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգերը 5-ամյա դադարից հետո ղողանջել են առաջին անգամ:

Հունվարի 5-ին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն, այցելելով Հալեպ, Սուրբ Աստվածածին եկեղեցում Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ է մատուցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հալեպահայության շրջանում:

Ի ուրախություն համայն հայության՝ Հալեպն այսօր ազատագրված է, սակայն ահռելի ջանքեր են պահանջվում Հալեպի հայկական գաղութը վերակազմավորելու համար:

Բարերար Գագիկ Ծառուկյանն, ամիսներ առաջ Լիբանանում հանդիպելով Արամ Առաջինի հետ, իր մտահոգությունն էր հայտնել պատերազմի մեջ գտնվող սիրահայության վերաբերյալ՝ խոստանալով գործադրել բոլոր ջանքերը՝ նրանց օգնելու համար: Խոստումն այսօր էլ ուժի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում