AM | RU | EN
USD
EUR
RUB

Հիլարի Քլինթոնն այլեւս չի մասնակցի ընտրությունների

ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մասնակցի Նյու Յորքի քաղաքագլխի ընտրություններին, ինչպես նաեւ ապագա այլ ընտրությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին, հայտարարել է Քլինթոնի վստահված անձը՝ Նիրա Թանդենը:

Ավելի վաղ New York Daily News-ը, հղում անելով սեփական բարձրաստիճան աղբյուրի, հայտնել էր, որ Քլինթոնը դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը: Նյու Յորքի ներկայիս քաղաքագլխի՝ Բիլ դե Բլազիոյի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա վերջին:

«Կարծում եմ, որ նա երեխաներին ու ընտանիքներին օգնելու ուղիներ է փնտրում: Դա այն Է, ինչի վրա կենտրոնացած էր նրա ողջ կյանքը… Ես չեմ կարծում, որ նա երբեւիցե վերստին կմասնակցի ընտրությունների»,-հեռուստաալիքը մեջբերել է Թանդենի խոսքը:

Հիլարի Քլինթոնն անցյալ տարվա նոյեմբերի 8-ին նախագահական ընտրությունները տանուլ է տվել հանրապետական Դոնալդ Թրամփին, որը պետության ղեկավարի պաշտոնը կստանձնի այս տարվա հունվարի 20-ին նշանակված երդմնակալության արարողությունից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP

Լրահոս
Ֆրանսիայում նախագահական մրցարշավի առաջատարներն ամրապնդում են դիրքերը. OpinionWay Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի Սիրիայից փախստականների թիվը հակամարտության սկսվելուց ի վեր գերազանցել է հինգ միլիոնը Հինգ մարդ է զոհվել Ուելսում ուղղաթիռի կործանման հետեւանքով Պետությունը շարունակելու է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը Վարչապետը մտադիր է վերջնական լուծում տալ հանրակացարանային բնակտարածքների խնդրին Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է իրավապահ համակարգի աշխատակիցների խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը չառարկեց ՀԱԿ-ի նախագծին Մեյը եվրոպացիներին բաց նամակ է ուղարկել Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին Էրդողանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին Լիբանանում ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել ԻԻՀ քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Հայաստանում կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա Վարչապետը հանձնարարեց վերացնել ճանապարհներին անվտանգությանը խոչընդոտող կառույցներ և անօրինական ճանապարհային նշաններ Սկիզբ է դրվել Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին Արտահանման ընկերություն ձևավորելու ուղղությամբ աշխատանքներն իրանական կողմի հետ շարունակվում են Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարին Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել Վարչապետը հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները Իշխանության գալու դեպքում ՀԿԿ-ն կօգտագործի սոցիալիստական երկրների փորձը Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևոր հարցերում ՀԱՊԿ երկրների քայլերը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է տեսնում Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում Արցախյան ազատամարտ. Պատմում են Ավշառյան եղբայրները Լեհաստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել տեղի հայ համայնքի կազմավորման 650 ամյակին առթիվ Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը`ԼՂ հակամարտության մասին Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով. Վիգեն Սարգսյան Վարչապետը սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցների իրավունքների պահպանման հանձնարարական տվեց Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը. Վիգեն Սարգսյան Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է Վիգեն Սարգսյանը հույս ունի ընտրություններից հետո շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիյոնն անհրաժեշտ է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ Թուրքիան արգելել է երկիր մուտք գործել գերմանաբնակ իր նախկին քաղաքացիներին Թուրքիայում դադարեցվել է հյուրանոցների ամրագրման հայտնի կայքի գործունեությունը Թրամփը հույս ունի կնոջ խորհրդով բարձրացնել իր ժողովրդականության վարկանիշը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan