Եգիպտոսում վեց ոստիկան է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված գրոհի հետեւանքով

Եգիպտոսի անվտանգության ուժերի վեց աշխատակից Է զոհվել հունվարի 9-ի առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ալ Բալյադ» լրատվական պորտալը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, զինված հարձակման զոհեր են դարձել ոստիկանության մի սպա եւ հինգ ուժայիններ: Ինչպես նշվում Է, նախ հսկիչ անցակետի մոտ գործել է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականներն անցակետը գնդակոծել են նռնականետերից:
Ավելի վաղ, «Ալ Ահբար ալ Յաում» հրատարակության տվյալների վկայակոչմամբ, հաղորդվել էր, որ շրջանը, որտեղ տեղի է ունեցել գրոհը եւ ուժեղ պայթյուն որոտացել, հրդեհ է բռնկել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում