Օբաման մեկնաբանել է` Պուտինի հասցեին հնչեցրած իր մտքի կոռեկտությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման գտնում է, որ ճիշտ է գնհատական է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա հայտնել է ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: Նա փորձել է մեկնաբանել, այն հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը մեղադրվում է 2016թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հակերային հարձակման մեջ:

Օբաման նշել է, որ համոզված է, որ միջամտություն, այնուամենայնիվ կա: Հարցին, թե արդյոք նա չի թերագնահատում Պուտինին, Օբաման պատասխանել է. «Չեմ կարծում, որ թերագնահատում եմ: Չնայած, կարծում եմ,. որ թերագնահատել եմ այն ապատեղեկատվությունը, հակերային հարձակումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ մեր բաց հասարակության և քաղաքական համակարգի վրա»:

Միացյալ նահանգները Ռուսաստանին բազմիցս մեղադրել է նախագահական ընտրություններում միջամտության և խառնակչության մեջ, աջակցելով Թրամփի հաղթանակին: 

Պաշտոնական Մոսկվան հետևողականորեն հերքում է այս մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում