Թուրք զինվորականները հայտարարել են 48 իսլամիստերի ոչնչացման մասին

Թուրք զինվորականները կիրակի օրը, 8 հունվարի, ոչնչացրել են «Իսլամական պետության» 48 զինյալների: Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում տալով Թուրքիայի ԶՈւ-ի մամլո ծառայությանը:

Ըստ հայտարարության, իսլամականները ոչնչացվել են օդուժի հետևողական գործողությունների արդյունքում: Ինքնաթիռները ոչնչացրել են գրոհայինների 23 ամրություններ:

Դեկտեմբերի 28-ին Թուրքիան հայտարարել է Ալ-Բաբում ԻՊ-ի 44 զինյալների ոչնչացման մասին: Ծանր մարտերը Ալ-Բաբում շարունակվում են մի քանի շաբաթ: Թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները փորձում են շրջապատել ԻՊ-ի ողջ ամրությունները: Ալ-Բաբում տեղի ունեցող գործողությունները տեղի են ունենում «Եփրատի Վահան» օպերացիայի շրջանակներում:

Գործողության գլխավոր նպատակը համարվում է ԻՊ-ի կողմից գրավված բոլոր տարածքների հետ վերադարձը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում