Չինաստանը ջրածնային վառելիքով ինքնաթիռ է փորձարկել
09/01/2017 13:55
Նմանատիպ
Չինաստանը դարձել է երրորդ երկիրն աշխարհում, որը ջրածնային վառելիքային տարրերով ինքնաթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Ավելի վաղ դա հաջողվել է անել ԱՄՆ-ին եւ Գերմանիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ST Daily հրատարակությունը:
Չինական մոդելը հանդերձված է 20 կիլովատ հզորություն ապահովող վառելիքային տարրով: Փորձարկումների ընթացքում ինքնաթիռը օդ է բարձրացել 320 մետր եւ, ինչպես նշել են ինժեներները, կայուն աշխատանք ցուցադրել ըստ Ցելսիուսի մինուս 20 աստիճանի պայմաններում:
Մոդելի առաջին թռիչքը կայացել է Շենյան քաղաքում, որը գտնվում է Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում