Թուրքիայի մեջլիսի նախագահն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանը տեղափոխվել է հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:

Քահրամանը դեռևս 2016 թվականի վերջին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատության էր ենթարկվել: Վիրահատվելուց հետո նրան տեղափոխել էին սովորական հիվանդասենյակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում