Ասադի մեկնաբանությունը` Աստանայում սպասվող բանակցությունների հետ կապված

Աստանայում տեղի ունեցող բանակցությունները` նվիրված Սիրիային, հաջողությամբ կավարտվի, թե ոչ, կախված է նրանից, թե ինչ ընդդիմություն է ներկա գտնվելու: Այս մասին հայատարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:

“Ով կլինի այնտեղ` հակառակ կողմը, մենք մինչ այժմ չգիտենք: Կլինի արդյոք իսկական սիրիսկան ըննդիմություն: Եթե ես ասում եմ ”իսկական”, նկատի ունեմ, որն այն ունի ժողովրդագրական սկիզբ Սիրիայից, այլ ոչ թե սաուդական, ֆրանսիական կամ բրիտանական հիմքեր”,- նախագահի խոսքերը մեջբերում է ՍԱՆԱ գործակալությունը:

Սիրիայի նախագահը ներկայացրել է նաև բանակցություններին պատրաստվածությունը, և նշել, որ Դամասկոսի կողմից ոչ մի խոչընդոտ չկա:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ պայմանավորվածություն ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, կոնֆլիկտին մասնակցող մյուս կողմերին էլ տեղեկացնել, որ Աստանայում Սիրիայի հետ կապված ցանկացած հարց քննարկվելու է բացառապես խաղաղ բանակցություններ վարելու շրջանակում: 

Ղազաղստանի նախագահ Նազարբաևը, հայտարարել է, որ աջակցելու է այս նախաձեռնությանը, հրապարակ տրամադրոլով բանակցությունների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում