Ուկրաինայում շատ բան է արվում հայկական պատմական ժառանգության պահպանման համար. Հայկ Ավանեսյան

Ազգային ինքնության եւ պատմամշակութային ժառանգության պահպանումը հայ համայնքի գերակայությունն Է: Այդ մասին AnalitikaUA.net-ում հրապարակված մեկնաբանության մեջ նշել Է հայտնի դիզայներ Հայկ Ավանեսյանը:

Անդրադառնալով հասարակական նոր նախաձեռնություններին՝ նա հատկապես կարեւորել Է «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի կողմից անցկացվող միջոցառումները: Հայկ Ավանեսյանի խոսքով՝ դա կոնկրետ փոխգործակցության հավելյալ հնարավորություն Է:

«Մասնակիցները ոչ միայն հանգամանորեն տեղեկանում են Ուկրաինայի հայերի միության կողմից արված մեծ աշխատանքի եւ նոր նախաձեռնությունների մասին, այլեւ ընդհանուր գործին մասնակցելու հնարավորություն են ստանում:
Ինձ հաճելի Է մասնակցել Հարթակի նիստերին, ես այն համարում եմ կարեւոր եւ գործուն ձեւաչափ, որտեղ տարբեր ոլորտներում աշխատող մեր հայրենակիցները կարող են հավաքվել եւ քննարկել հետաքրքրող բազմաթիվ հարցեր, ծրագրեր եւ միջոցառումներ»,-նշել Է Ավանեսյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակը հասարակական նախաձեռնություն Է, որտեղ հավաքվում են հայ համայնքի հայտնի ներկայացուցիչները եւ քննարկում հրատապ հարցեր: Նիստերն անցկացվում են Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով զբաղվող կոմիտեի հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում