Ազգային ժողովի գալիք ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն հրապարակել է ազգային փոքրամասնությունների թիվը

ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնությունների թիվը: Դրանք են. եզդիներ՝ 35 հազար 308 քաղաքացի, ռուսներ՝ 11 հազար 911, ասորիներ՝ 2 հազար 769, քրդեր՝ 2 հազար 162:

Հետևեք մեզ նաև Telegram-ում