Վերջին օրվա ընթացքում Լեհաստանում սառնամանիքից 10 մարդ Է մահացել

Անցած օրվա ընթացքում Լեհաստանում սաստիկ սառնամանիքի զոհ Է դարձել 10 մարդ: Նշվում Է Անվտանգության կառավարական կենտրոնի (ԱԿԿ) հաղորդագրության մեջ:

Ընդամենն անցյալ տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում սաստիկ ցրտերից մահացել Է 65 մարդ:

Կենտրոնը հիշեցնում Է, որ Էքստրեմալ ցրտերն սպառնում են ոչ միայն անօթեւաններին, այլեւ միայնակ հիվանդներին ու տարեցներին:

Օդերեւութաբանների տվյալներով՝ առանձնապես ցուրտ եղանակ Է հաստատվել երկրի հարավի Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերային ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի տեղ-տեղ կազմել Է մոտավորապես մինուս 30 աստիճան: Հունվարի 9-ին ջերմաչափերի սյուներն այնտեղ ցույց են տալիս մինուս 14-18 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում