Հրապարակվել Է Գերմանիայում ամերիկյան տանկերի բեռնաթափման տեսագրությունը

Գերմանիայի Բերմերհաֆեն նավահանգիստ հունվարի 8-ին ժամանել են լրացուցիչ նավեր, որոնք բեռնված Էին ամերիկյան զրահատեխնիկայով: Տանկերի եւ հաուբիցների բեռնաթափման կադրերը հրապարակել Է RT Deutsch ալիքը:

Զրահատեխնիկան Գերմանիայից երկաթուղով կուղարկեն Արեւելյան Եվրոպա՝ «Ատլանտյան վճռականություն» (Atlantic Resolve) գործողության օգնական ուժերի համար:
Սպասվում Է, որ հունվարի 12-ին տանկերը կժամանեն Լեհաստան: Norddeutsche Rundfunk-ի տվյալներով՝ սպառազինությունը կտեղափոխեն 900 վագոններով. եթե դրանք բոլորը միասին շարեն, կստացվի 15 կիլոմետր երկարությամբ գնացք:

Ընդամենն Արեւելյան Եվրոպա կտեղափոխվեն M1 Abrams 87 մարտական տանկ, M2 Bradley 144 հետեւակի մարտական մեքենա, М109 Paladin 18 ինքնագնաց հաուբից եւ այլ ռազմական տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում