Բելգիացիների շուրջ 60 տոկոսը իսլամն սպառնալիք Է համարում եվրոպական արժեքների համար

Բելգիացիների շուրջ 60 տոկոսն այն կարծիքին Է, որ իսլամն անհամատեղելի Է եվրոպական հասարակության արժեքների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին հայտնել Է Premiere ռադիոկայանը՝ վկայակոչելով այն հարցման արդյունքները, որը համատեղ անցկացվել Է Soir թերթի եւ RTBF հեռուստառադիոընկերության, Survey&Action ինստիտուտի եւ Ceci n՚est pas une crise հիմնադրամի կողմից:

«Դառը հաստատում. «Noir, Jaune, Blues 2017»-ի ընդգրկուն ուսումնասիրություն»-ը ցույց տվեց, որ ոչ մուսուլմանների եւ մուսուլմանների համատեղ գոյակցությունը ձախողվել Է Բելգիայում: Բելգիացիների շուրջ 60 տոկոսի կարծիքով՝ մեր հասարակության համար սպառնալիքը հենց իսլամն Է»,-ասել Է նորությունների առավոտյան թողարկման հաղորդավարուհին:

Վկայակոչելով հարցման արդյունքները՝ նա հայտնել Է, որ Բելգիայի քաղաքացիների թվում հարցված տասը մուսուլմաններից յոթը կարծում են, որ իրենց վերաբերվում են որպես օտարերկրացիների:

Ուսումնասիրությունից արված քաղվածքների համաձայն, որոնք ներկայացնում Է Soir թերթի Էլեկտրոնային տարբերակը, հարցման մասնակիցների 29 տոկոսը հայտարարել Է, որ իսլամի օրենքներն իրենց համար գերակայություն ունեն բելգիական օրենքների նկատմամբ: Դրա հետ մեկտեղ հարցվածների 77 տոկոսն «այլեւս իրեն իր տանը (Բելգիայում) չի զգում, ինչպես առաջ», իսկ փախստականների ներհոսքը վախ Է առաջացնում մասնակիցների 65 տոկոսի մոտ: Եվս 70 տոկոսը կցանկանար ունենալ «ուժեղ իշխանություն՝ կարգուկանոն հաստատելու համար»:

Ըստ հրատարակության տվյալների, միջին վիճակագրական բելգիացին այն կարծիքին Է, որ մուսուլման բնակչության բաժինը թագավորությունում (11 միլիոնից փոքր-ինչ ավելի) կազմում Է 30 տոկոս, մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն, այն չի գերազանցում 8,5 տոկոսը:

Հարցմանը մասնակցել Է 2400 մարդ, այդ թվում՝ 400 մուսուլման: Հետազոտության վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում