Շիրակի մարզում հունվարի 8 օրերի ընթացքում ծնվել է 67 երեխա

Շիրակի մարզում հունվարի 8 օրերի ընթացքում ծնվել է 67 երեխա, այդ թվում՝ երկու երկվորյակ: Լույս աշխարհ եկած երեխաներից 34 տղա, իսկ 33-ը՝ աղջիկ երեխաներ են: 23 ծնունդ գրանցվել է Գյումրիում՝ Գյումրու «Ծննդատուն» և «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց»-ներում, մյուսները մարզի մյուս տարածաշրջաններիում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակ մարզպետարանի առողջապահության վարչության, առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը՝ հույս հայտնելով, որ տա? ?ին ծնունդների առումով լավը կլինի. 2016 թվականը այդ առումով գոհացնող չէր՝ 2015 թվականի համեմատ ծնունդների թիվը նվազել էր. 2016 թվականին մարզում գրանցվել է 3404 ծնունդ ՝ 2015 թվականի 3671 ծնունդ:

Մարզում, ընդհանուր առմամբ, ինֆեկցիոն վիճակը նորմալ է, ինչն ըստ պատասխանատուի, ՀՀ առողջապահության նախարարության կողմից պրոֆիլակտիկ միջոցառումների ժամանակին իրականցումն էր: «Հավանաբար, հենց այդ միջոցառումները նպաստեցին, որ կանխվեց ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը: Ամեն դեպքում, այս տարի սուր շնչառական վարակի բռնկումներ չունեցանք, դրանք եղել են սեզոնային դեպքեր: Ընդհանուր առմամբ, տարին հանգիստ ենք սկսել»,-նշեց Լեյլի Ասլանյանը:
Հավելենք, որ հունվարի 9-ի դրությամբ մարզի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 182 հիվանդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում