Վանո Սիրադեղյանի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր- Սահակյանը ՀՀ Նախագահից ներում է խնդրել

ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործի շրջանակներում ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը ներում է խնդրել ՀՀ Նախագահից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան Էմիլ Բեգլարյանը. «Անցնող տարվա վերջին օրերին Արմեն Տեր-Սահակյանը ՀՀ նախագահին ուղղված նամակով խնդրել է ներում շնորհել իրեն»:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ից Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ էր հայտարարել, որը շարունակել էր մինչև դեկտեմբերի 31-ը, նա առողջական խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրում է արդեն 18 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում