AM | RU
USD
EUR
RUB

Նման պարիտետային հայտարարությունները թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը. Արտակ Զաքարյան

Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի մարտական դիրքերում իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական պարիտետային հայտարարությունն է, որը Ադրբեջանի համար կրկին որևէ նշանակություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է հենց դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիան դատապարտեր այն ընկալմամբ, որ խնդիրն ընդհանրապես դուրս է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Զաքարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է հրադադարի պահպանման հարցում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ` անտեսելով Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերը: «Ես կարծում եմ, որ նման պարիտետային հայտարարությունները գնալով թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը: Անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի խումբը Ադրբեջանի վրա տեսանելի և հստակ քաղաքական գործիքներ բանեցնի, որպեսզի վերջինս կարողանա հնարավորություն ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` հակառակ դեպքում կունենանք երկար ձգվող, չկարգավորված և անընդհատ մխացող հակամարտություն, որը տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ է ներկայացնելու` ի դեմս Ադրբեջանի:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:

Լրահոս
Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրումը ԵԽԽՎ-ում քննարկվել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Կորեայի Հանրապետությունն Արեւելյան Ասիայի տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Ադրբեջանի դեմ պետք է իրականացվեն նաեւ կանխարգելիչ գործողություններ ՊՆ-ում կանցկացվեն «Փոխգործակցություն-2017» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցությունները Տնտեսագետը Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի տարեկան 300 հազար աճ է կանխատեսում մինչև 2022 թվականը Հայ ժողովուրդը կարիք չունի ապացուցելու իր բազմադարյա պատմությունը. Ղազախստանի ազգային արխիվի ներկայացուցիչ Հայաստանում մեկնարկել է ծիրանի մթերումների գործընթացը Հաղթանակ թաղամասում հրդեհ է բռնկվել. Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձեւ, որը կարող է բերել Պեդրո Ագրամունտի պաշտոնազրկման Հունիսի 27-29-ը հովտային գոտիներում կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն Վահան Մարտիրոսյանը Հայաստանը ներկայացրել է «Դալյան-2017» Համաշխարհային տնտեսական համաժողովում Նախագահ Սարգսյանը ստորագրել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքը Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Սևանա լճից 100 մլն խորանարդ լրացուցիչ ջուր բաց թողնելը կլուծի ոռոգման խնդիրները ՄԻՊ աջակցությամբ կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Էլ Մայադինում 50-ից ավելի մարդ է զոհվել կոալիցիայի օդուժի հարվածից. Al Arabiya Հայ քիմիկոսների սինթեզած ոչ սպիտակուցային ամինաթթուների հակաբորբոքային ազդեցությունն ապացուցված է Եվրահանձնաժողովը Google-ին տուգանում է 2,4 մլրդ եվրոյի չափով Վերջին 10 տարիներին Արցախը կարողացել է երկնիշ տնտեսական աճ ապահովել Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամսվա ազատազրկման ՀՀ գյուղնախարարությունը զգուշացնում է հրդեհների առաջացման վտանգի մասին Սոցիոլոգներն աշխարհում ԱՄՆ-ի հեղինակության անկում են արձանագրել Սիրիայի հայերը տեղափոխվում են պատմական հայրենիք. The Economist-ի անդրադարձը Սահակաշվիլիի արտահանձնումը Վրաստանին առայժմ հնարավոր չէ. Ուկրաինայի դատախազություն ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ ցանկացած ոք կարող է առանց խոչընդոտների ապրանք ներմուծել Հայաստան Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Արա Բաբլոյան Գյումրիի կրակոցների գործով դեռ կասկածյալ չկա Կիեւում ահաբեկչության զոհ Է դարձել Հետախուզության գլխավոր վարչության պաշտոնյան ՊԵԿ-ում վերջին ամիսներին 483 հաստիք է կրճատվել Ժիրայր Սեֆիլյանը և Ներսես Պողոսյանը հեռացվեցին դատական նիստերի դահլիճից Վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Վլադիմիր Աբրահամյանը Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային Անցած տարի հարկային եկամուտներն ավելացել են 11.8 միլիարդ դրամով ՀՀ եկամուտների կառուցվածքում մեծացել է հարկային եկամուտների տեսակարար կշիռը ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է զինակոչիկների պատշաճ բուժզննման անցկացումը Համբուրգի ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել Էրդողանի թիկնազորի անդամներին Մերկելը հորդորել է Եվրոպային՝ ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի խնդիրների լուծմանը Լավրովը եւ Թիլերսոնը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում. Թրամփ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan