Ստամբուլում ձյան աննախադեպ տեղումներ են. դասընթացները դադարեցված են

Թուրքիայում մի քանի օր չդադարող ձյան պայմաններում երկրի 20 նահանգում, այդ թվում և Ստամբուլում դադարեցվել են դասընթացները ինչպես դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ստամբուլի որոշ թաղամասերում ձյան շերտի հաստությունը հասել է 122 սանտիմետրի:

Ստամբուլի նահանգապետարանը արգելել է խոշոր բեռնատար մեքենաներին դուրս գալ փողոց: Աթաթուրքի և Սաբիհա Գյոքչենի օդանավակայաններում չեղյալ է համարվել ներքին և արտաքին 277 թռիչք: Օրվա ընթացքում ավելի առատացած տեղումների ժամանակ շատ ինքնաթիռների չեն թույլատրել վայրէջք կատարել Ստամբուլում և ուղարկել են դրանց այլ օդանավակայաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում