Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանում է ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի անունը չներառելու մասին լուրերը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը չեն լինի Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ նման քննարկում կուսակցությունում չի եղել: «Ես նման տեղե կություն չունեմ, մենք այդ մասին որևէ քննարկում չենք ունեցել: Դա ընդամենը լրատվական հետաքրքրության դրսևորում է»,- նշեց Բաղդասարյանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն կարողանում լուծել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` Հայաստանում վերջին 5 տարում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի հարցը, որն անհրաժեշտ է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու և պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար: Նշվում է, որ կա նախնական պայմանավորվածություն, որ վարչապետը և ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական ցուցակում չեն լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում