ԻՊ առևանգած թուրք զինվորները սպանվել են

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում առևանգված երկու թուրք զինծառայողները սպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Զինվորների հետ կապը կտրվել էր 2016 թվականի նոյեմբերի 29-ին:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում