Թուրքական լիրան պատմական նվազագույն արժեքի է հասել եվրոյի նկատմամբ

Թուրքական ազգային արժույթի` լիրայի արժեզրկումը շարունակվում է: Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի է հասել եվրոյի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս ընկել է` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:

Մասնագետները շարունակում են բացասական կանխատեսումներ ունենալ թուրքական լիրայի վերաբերյալ: Թուրքական ազգային արժույթի արժեզրկումը շատերը պայմանավորում են երկրում ներքին անկայուն իրադրությամբ, սահմանադրական փոփոխությունների և արտահերթ ընտրությունների հնարավոր հեռանկարի առկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում