ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել

ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Սերգեյ Կիսլակն ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրափի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել, որը կկայանա հունվարի 20-ին Վաշինգտոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությունում: 

«Պրակտիկային եւ արարողական կանոններին համապատասխան, ԱՄՆ-ի նախագահի աշտոնակալությանը հրավիրվում են օտարերկրյա դեսպանները: Ամերիկյան կողմից ստացվել է սույն միջոցառմանը Ռուսասանի դեսպան Սերգեյ Կիսլյակի (անունով) հրավերը: Դեսպանը կմասնակցի դրան»,- ասել է դեսպանության մամուլի քարտուղար Նիկոլայ Լախոնինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում