ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնյան ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Երվանդի Ապերյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Վոլոդյայի Մարուխյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ՝ ազատվելով Տավուշի մարզի դատախազի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում