Զիգմար Գաբրիելը մտադիր Է մարտահրավեր նետել Անգելա Մերկելին. Bild

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նախագահ Զիգմար Գաբրիելը մտադիր Է ԳԴՀ-ի կանցլերի թեկնածու դառնալ ԳՍԴԿ-ից եւ դրանով իսկ մարտահրավեր նետել Անգելա Մերկելին, որն ավելի վաղ հայտարարել Էր չորրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու պատրաստակամության մասին: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է Bild թերթը:

Հրատարակությունը նշել Է, որ պաշտոնապես թեկնածության մասին հայտարարվելու Է սոցիալ-դեմոկրատների՝ հունվարի 29-ին կայանալիք համագումարում: Թերթը գրում Է, որ Գաբրիելին դժվարությամբ Է տրվել այդ որոշումը. հարցումների համաձայն, կուսակցության ներսում նա ավելի քիչ ժողովրդականություն Է վայելում, քան, օրինակ, Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը: Բացի այդ, փետրվարին փոխկանցլերն ու նրա կինը սպասում են երկրորդ երեխային:

Այդուհանդերձ, այդ թվում նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի խորհրդով, Գաբրիելը որոշում Է ընդունել գնալ այդ քայլին: «Ակնհայտ Է, որ եթե նա հրաժարվի 2017 թվականին կանցլերի թեկնածու առաջադրվելուց, ապա կարող Է կորցնել կուսակցության նախագահի պաշտոնը: Նա դա պատվի հարց Է համարում»,-նշել Է տաբլոիդը: 2016 թվականի ամռան վերջից Գաբրիելը նպատակասլաց կերպով պատրաստվում Է նախընտրական մրցարշավին, հայտնել Է Bild-ը:

ԳՍԴԿ-ի վարչությունում թերթի տեղեկատվությունը որակել են «շահարկումներ», նշելով, որ այն հարցը, թե ով կգլխավորի սոցիալ-դեմոկրատներին ընտրություններում, լուծվելու Է հունվարի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում