Վախճանվել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը

82 տարեկան հասակում վախճանվել Է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:

Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Հերցոգը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 1994-ից մինչեւ 1999 թվականը: Եղել Է Համերկրային սահմանադրական դատարանի նախագահը Կարլսռուեում, զբաղեցրել Է Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի ՆԳ նախարարի պաշտոնը:

1994 թվականին նա ընտրվել Է միավորված Գերմանիայի առաջին նախագահը: Այդ պաշտոնում 1999 թվականին նրան փոխարինել Է Յոհաննես Ռաուն:
Գերմանական պետության ներկայիս ղեկավար Յոահիմ Գաուկը ցավակցություն Է հայտնել Հերցոգի տիկնոջը՝ Ալեքսանդրա ֆոն Բեռլիհինգենին: «Նա ականավոր անձնավորություն Էր, որը ձեւավորել Է Գերմանիայի ինքնագիտակցությունը»,-նշել Է Գաուկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում