Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ: Այս մասին Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գնահատականի համար շնորհակալություն հայտնելով Լևոն Վարդանյանին:

«Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող: Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գոր ծում»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում