Տարոն Մարգարյանը հանձնարարել է հսկել ուսումնական հաստատություններում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանմումը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում