AM | RU | EN
USD
EUR
RUB

«Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է

Past.am-ը գրել է.

Օրերս «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը հայկական մի շարք ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում մեկնաբանել է նոր ձևավորված շարժման՝ քաղաքական դաշտում անելիքների և երկրի ապագայի վերաբերյալ ունեցած տեսլականները: Կրկին անգամ շեշտադրվել է մեր քաղաքական դաշտի համար հրամայական դարձած սերնդափոխության անհրաժեշտության խնդիրը: Ինչպես իրավացիորեն նշել է Արման Վարդանյանը, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ նույն դեմքերից, նույն խոսքերից, նույն գործելակերպից: Մարդկանց պետք են փոփոխություններ:

Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, քանզի քաղաքական դաշտի լճացումը օր-օրի խորանում է, իսկ խնդիրներ առաջացնողները և լուծողները փաստացի նույն ուժերն ու անձինք են: Անկախությունից ի վեր՝ բազմաթիվ նոր քաղաքական ուժեր են ասպարեզ եկել, սակայն նրանցից և ոչ մեկն ի զորու չեղավ ապահովելու երկրում քաղաքական առողջ սերնդափոխություն: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Թերևս պատճառները պետք է փնտրել գաղափարական թույլ հենք ու հասարակության կողմից լայն աջակցություն չստանալու մեջ: Այս տեսանկյունից՝ «Միասնություն» համազգային շարժումը կարծես թե տարբերվում է քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու համեստ փորձեր կատարող մնացյալ ուժերից: Ինչպես բազմիցս նշել են շարժման անդամները՝ «Միասնություն»-ը սերնդափոխության շարժում է, որը պատրաստ է լիարժեք պատասխանատվություն ստանձնել երկրի կառավարման գործում:

«Միասնություն»-ն այն ուժն է, որը ջանում է վերացնել մեր քաղաքական դաշտում տարիներ շարունակ արմատավորված՝ անձնական վիրավորանքների և միմյանց վարկաբեկելու դառը ավանդույթը՝ փոխարենն առաջարկելով պայքարի քաղաքակիրթ մոդելներ՝ հիմնված ազգային միասնության գաղափարի, գաղափարական և ծրագրային պայքարի, համերաշխության վրա: Արման Վարդանյանի խոսքով՝ համազգային միասնության դեպքում մեզ համար անլուծելի խնդիրներ չեն կարող լինել: Այս դիտարկումն ավելի քան իրավացի է: Սակայն համազգային միասնության հաստատմանը խանգարում է հասարակության և իշխանությունների միջև ձևավորված և օրեցօր խորացող անջրպետը, որը հետևանք է տասնյակ տարիներ տևող ստերի, կեղծիքների և թալանի:

Այս անջրպետն ի զօրու է հաղթահարել միայն անբասիր քաղաքական կենսագրություն ունեցող ուժ, ինչպիսին էլ հանդիսանում է «Միասնություն» համազգային շարժումը: Միայն նման ուժի շուրջ է հնարավոր իրականացնել երկրի ապագայի համար իրապես սրտացավ, գաղափարական ուժերի, անհանտների կոնսոլիդացիան: «Միասնություն»-ը ուժի և ինտելեկտի շարժում է: Հենց այսպիսի քաղաքական ուժի ասպարեզ գալը մեր երկրում օրվա հրամայական էր դարձել:

Կհաջողվի՞ արդյոք Շարժմանը՝ իրականացնել այն հեղափոխական և պետականակենտրոն ծրագրերը, որոնք առաջ են քաշվել այս երկու ամիսների ընթացքում, ցույց կտա ժամանակը: Սակայն մեկ փաստ այժմ էլ կարող ենք արձանագրել. Շարժմանն արդեն իսկ հաջողվել է նոր քաղաքական մշակույթ ձևավորել՝ ապացուցելով, որ նոր գաղափարները կարող են ծնվել միայն առողջ քննարկումների ու բանավեճային մշակույթի պայմաններում:

Հասմիկ Սարգսյան

Լրահոս
Մեծ Բրիտանիան մտադիր չէ միլիարդավոր եվրո վճարել ԵՄ-ին Կառավարությունն օժանդակում է «Ռուսալ Արմենալ»-ի ներդրումային ծրագրին Գերմանիայում թուրքական հետախուզության գործունեության շուրջ դժգոհությունը շարունակում է աճել Վարչապետը հանձնարարեց մանրամասներ ներկայացնել «Ալյանս» ԱՏԳ-ի գործունեությունն ու առավելությունները Իշխանության գալու դեպքում ՀԿԿ-ն կօգտագործի սոցիալիստական երկրների փորձը Հայ-ռուսական զորամիավորման պլաններում Սիրիայում համատեղ գործողությունների իրականացման հարց չկա. Վիգեն Սարգսյան Վիգեն Սարգսյանը կարևոր հարցերում ՀԱՊԿ երկրների քայլերը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է տեսնում Կառավարությունը չգազաֆիկացված տարածքների ջեռուցման հարցը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի հետ Քարոզարշավի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ընթանում է միաժամանակ մի քանի հարթակներում Արցախյան ազատամարտ. Պատմում են Ավշառյան եղբայրները Լեհաստանի նախագահը ընդունելություն է կազմակերպել տեղի հայ համայնքի կազմավորման 650 ամյակին առթիվ Մենք պարտավոր ենք պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման. Վիգեն Սարգսյանը`ԼՂ հակամարտության մասին Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վալենտինա Մատվիենկոյի հետ ՀՀԿ-ն ընտրություններին մոտենում է շատ ամուր թիմով. Վիգեն Սարգսյան Վարչապետը սնանկ ճանաչված ընկերությունների աշխատակիցների իրավունքների պահպանման հանձնարարական տվեց Անցումը կառավարման խորհրդարանական մոդելին կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը. Վիգեն Սարգսյան Թրամփի միգրացիոն արգելքն անորոշ ժամկետով արգելափակվել է Վիգեն Սարգսյանը հույս ունի ընտրություններից հետո շարունակել աշխատանքը պաշտպանության նախարարի պաշտոնում Ֆիյոնն անհրաժեշտ է համարում պետական հսկողություն հաստատել իսլամի նկատմամբ Թուրքիան արգելել է երկիր մուտք գործել գերմանաբնակ իր նախկին քաղաքացիներին Թուրքիայում դադարեցվել է հյուրանոցների ամրագրման հայտնի կայքի գործունեությունը Թրամփը հույս ունի կնոջ խորհրդով բարձրացնել իր ժողովրդականության վարկանիշը Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն ավարտելու մասին Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից ինտենսիվ կրակ է վարել «Փաստ». Արթիկում կատաղի պայքար է գնում ռեյտինգային թեկնածուների միջև «Հայկական Ժամանակ». Փաստաբանը բողոքարկել է Սամվել Բաբայանին կալանավորելու որոշումը «Փաստ». ՀՀԿ թեկնածուն ծանր ֆինանսական վիճակում է հայտնվել «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է «Հայկական ժամանակ». Թալինի ոստիկանապետը հրահանգել է քվեարկել ՀՀԿ-ի օգտին «Ժողովուրդ». Պետական պահպանության ծառայության պետը՝ նախագահի անվտանգությունն ուժեղացնելու մասին «Առավոտ». Ազատ Արշակյան. ՀՀԿ-ն արդեն իսկ սկսել է իշխանափոխությունը «Հայկական ժամանակ». Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան «Հրապարակ». Այս ընտրությունների գլխավոր «զոհը» Կարեն Կարապետյանն է «Ժողովուրդ». Դ. Բաբայան. Քանի դեռ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, ձևաչափը թերի է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 30 Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ հիվանդին փոխպատվաստել են այլ մարդու iPS-բջիջներ Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար NASA-ն ցուցադրել է, թե «Դեբի» ավերիչ ցիկլոնն ինչ տեսք ունի տիեզերքից Կրասնոդարի օդանավակայանները նախատեսում են առաջին անգամ չվերթներ կազմակերպել դեպի Գյումրի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan