Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է. Շարմազանով

Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է: Շարմազանովը ‹‹Արարատ›› կազմակերպությանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Թեհրանում այցելել է հայ մշակույթային ‹‹Արարատ›› կազմակերպություն: Վերջինս հանդիպելով կազմակերպության անդամների հետ շեշտել է,որ հայրենիք- սփյուռք կապերի ընդլայնման ու կայացման գործում ‹‹Արարատ›› կազմակերպության ներդրած ավանդը մեծ է եղել,հետևաբար կազմակերպության տասնամյակների պատմություն ունեցող գործունեությունը արժանի է հիացմունքի: Վերջինս շեշտել է,որ այստեղ հայրենասիրության ջահը միշտ վառ է պահվել կազմակերպության անդամների շնորհիվ: «Իրանահայ երիտասարդների համար «Արարատ»-ը դարձել է հայրենասիրության տաճար: Դուք ապացուցեցիք, որ հայրենասիրությունը նախ և առաջ գործ է և ոչ միայն խոսք: Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է միաբանվել և այդ գործում ‹‹Արարատ››-ը ունի անշուշտ իր առաքելությունը»,-եզրափակել է ԱԺ փոխխոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում