ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են Բաքու

Եվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանում գտնվելու օրերին համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարների, պատգամավորների, գլխավոր դատախազի, գերագույն դատարանի նախագահի հետ եւ այլն:

Այցի ընթացքում համազեկուցողները նախատեսում են հանդիպել նաեւ Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում