Հալեպում ռուս սակրավորները մեկուկես հեկտար տարածք են ականազերծել
10/01/2017 16:50
Նմանատիպ
Ռուս սակրավորները զինյալներից ազատագրված Հալեպում մաքրել են 1,5 հազար հեկտար տարածք՝ վնասազերծելով ավելի քան 23 հազար պարթյունավտանգ առարկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
Հալեպի ընդհանուր տարածքը, դատելով բաց աղբյուրներից, կազմում է շուրջ 190 քառակուսի կիլոմետր (19 հազար հեկտար):
«Այսօրվա դրությամբ, ՌԴ զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները միայն Հալեպում ավելի քան 1,5 հազար հեկտար տարածքում հայտնաբերել եւ վնասազերծել են 23 հազարից ավելի պայթյունավտանգ առարկաներ»,-ասել է գեներալը՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության՝ հունվարի 10-ին կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում