Թուրքիայի Կենտրոնական բանկը փորձում է փրկել ազգային արժույթը

Թուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական CNN Turk-ը:

Կենտրոնական բանկի որոշմամբ` 2017 թվականի հունվարի 11-ից բանկերի փոխառնությունների սահմանաչափը կնվազեցվի մինչև 22 միլիարդ թուրքական լիրայի:

Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի էր հասել եվրոյի նկատմամբ: Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս բարձրացել էր` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3,97 թուրքական լիրա փոխարժեքի:

ԿԲ որոշումից հետո դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նվազել է` հասնելով 3,74-ի, իսկ եվրոն` 3,96-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում