Թուրքիայում կրկին ակադեմիկոսներ են ձերբակալվել

Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ է իրականացրել կրթության ոլորտի աշխատակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

Դիարբեքիրի Դիջլեի համալսարանից ձերբակալվել է 26 մարդ, որոնց թվում են պրոֆեսորներ, դոցենտներ և դոկտորներ: Հայտնի է, որ նրանց տներում խուզարկում է իրականացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում