Yahoo ընկերությունը վերանվանվելու Է Altaba

Yahoo ամերիկյան ինտերնետ-ընկերությունն իր բիզնեսի հիմնական մասը Verizon ընկերությանը վաճառելուց հետո կվերանվանվի Altaba, տեղեկացնում Է BBC-ին:

Նոր ընկերությունը տնօրինելու Է այն ակտիվները, որոնք իրեն կմնան ինտերնետ-բիզնեսի վաճառքից հետո, այդ թվում՝ Alibaba Group-ում եւ Yahoo Japan-ում ունեցած բաժինը: Ընդ որում գործարքի ավարտվելուց հետո կփոխվի ընկերության ղեկավարությունը:

Այն կլքեն միանգամից մի քանի թոփ-մենեջերներ, այդ թվում՝ գործադիր տնօրեն Մարիսա Մայերը: Ինչպես նշում Է Washington Post-ը, Մայերի տեղը կզբաղեցնի Էրիկ Բրանդտը, որը մինչ այդ աշխատում Էր ընկերության տնօրենների խորհրդում:

Պաշտոնապես ընկերությունը չի պարզաբանում, թե ինչու Է որպես նոր անվանում ընտրել հենց Altaba բառը: Սակայն Wall Street Journal-ը գրում Է, որ այդ բառը կազմվել Է «այլընտրանք» («ալտերնատիվ») եւ Alibaba բառերից:

Սպասվում Է, որ Verizon ընկերության կողմից Yahoo!-ի ամբողջ ինտերնետ-բիզնեսի ձեռքբերման գործարքը պաշտոնապես կձեւակերպվի այս տարվա մարտին:
Yahoo ինտերնետ-ընկերությունը 4,83 մլրդ դոլարով ձեռք բերելու Verizon Communications հեռահաղորդակցական ընկերության որոշման մասին հայտնի Է դարձել 2016 թվականի ամռանը: Գործարքը վերաբերում Է Yahoo-ի ինտերնետ-բիզնեսին եւ ընկերության անշարժ գույքի մի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում