Մահացել է Երկրորդ աշխարհամարտի մեկնարկն առաջինն ազդարարած բրիտանացի լրագրողը

Բրիտանական լրագրության ամենահայտնի լրագրողներից մեկը` Քլեր Հոլինգուորթը, 105 տարեկան հասակում մահացել է Հոնգ Կոնգում:

Ինչպես հաղորդում է BBC-ին, Հոլինգուորթն առաջինն էր, ով հաղորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը:

Հոլինգուորթը լուսաբանել է նաև զարգացումները Վիետնամում, Ալժիրում և Մերձավոր Արևելքում:

Հենց Հոլինգուորթն է, ով առաջինը հաղորդել է 1939թ-ին լեհ-գերմանական սահմանին գերմանական զորքերի կուտակումների, իսկ այնուհետև Լեհաստան ներխուժման մասին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում