AM | RU
USD
EUR
RUB

Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. ինդոնեզական ամսագրում Հայաստանի և Արցախի մասին հոդված է հրապարակվել

Ինդոնեզական հայտնի «Տեմպո» ամսագրի լրագրող Ֆամեգա Պուտրին հոկտեմբերի կեսերին այցելել է Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ինչից հետո նյութ է հրապարակել իր այցելությունների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է նրա հեղինակած հոդվածը որոշ կրճատումներով։

«Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը կռվախնձոր է եղել հայ քրիստոնյաների և Թուրքիայի ու Պարսկաստանի հովանավորությունը վայելող մահմեդականների միջև: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով միացրեց Ադրբեջանին, թեև Լեռնային Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը հայերն էին կազմում: 1980-ականների վերջին ԼՂԻՄ մարզային խորհուրդը Հայաստանի հետ վերամիավորվելու ցանկությունն արտահայտող որոշում ընդունեց, իսկ որոշ ժամանակ անց հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս ամենին հաջորդած պատերազմին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներն էլ դարձան փախստական:

Թեև կնքվել է զինադադարի մասին պայմանագիր, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի կողմից լինում են զոհեր:

Միևնույն ժամանակ մայրաքաղաք Ստեփանակերտում բնականոն կյանք է եռում. խանութները լի են ֆիրմային հագուստներով, քաղաքի շուկան՝ թարմ մրգերով, իսկ Ստեփանակերտի դպրոցներ հաճախող կենսախինդ երեխաները ողջունում են ինձ:

Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:

Եթե ինդոնեզական Աչեհում ամեն կիլոմետրի վրա անձի ինքնությունը ստուգող կետեր են տեղակայված, Ստեփանակերտում նման կետեր չկան: Եվ թեև փողոցներում զինվորները շատ են, նրանց մեծ մասը զենք չի կրում:

Ղարաբաղից վերադառնալուց մի քանի օր անց Երևանում ես տեղեկացա սահմանում հրադադարի ռեժիմի հերթական խախտման մասին, որը հանգեցրել էր զոհերի: Հոկտեմբերի 28-ին առաջնագծում զոհվել էր հայ զինծառայող Գուրգեն Այվազյանը: Ըստ հաղորդման՝ ադրբեջանական կողմը դիմել էր սադրիչ գործողությունների՝ կիրառելով նռնականետեր:

Ինչպես նշեց ինձ ուղեկցող երթուղային տաքսու վարորդը, քանի դեռ կան երկկողմ զոհեր, պատերազմում չկան հաղթողներ:

Երևանում բոլորը ինձ հարցնում էին. «Դեռ չե՞ս տեսել Արարատը… Մեծ բան ես կորցրել»: Արարատը հայերի հպարտությունն ու պարծանքն է, այն ազգային խորհրդանիշ է:

Այսօր Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում, և այն իր ողջ գեղեցկությամբ տեսնելու մի վայրը Խոր Վիրապն է. վանք, որ Թուրքիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում:

Նոյան տապանի իջևանի վայրը համարվող Արարատ լեռը հնուց ի վեր ներկա է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությանը, և նրա մասին բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ են ձոնվել:

Երբ անցյալում արհավիրքները հարվածել են Հայաստանին, շատ հայեր ապաստան են գտել Սիրիայում: Այժմ, երբ խորը ճգնաժամի մեջ է գտնվում հենց Սիրիան, սիրիահայերը վերադառնում են հայրենիք: Վերադառնում են այն սիրիահայերը, որոնց նախնիները, մազապուրծ լինելով հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից, ապաստան էին գտել սիրիական քաղաքներում, այդ թվում՝ Հալեպում:

Կայծակ Ճապաղջուրյանը այդ հայրենադարձներից մեկն է, ով 4 տարի առաջ լքել է Հալեպը՝ իր ծննդավայրը, իր ընտանիքի՝ հոր, մոր և քրոջ հետ միասին:

Մինչ Հայաստան գալը՝ դեռևս 22 տարեկանում, Կայծակը Հալեպում հիմնել էր հացի փուռ: Այսօր Երևանի կենտրոնում Կայծակը ղեկավարում է իր լահմաջոանոցը՝ «Լահմաջո Կայծը»:

«Հնարավոր է՝ մի օր ես կվերադառնամ Հալեպ՝ տեսնելու այնտեղ բնակվող հարազատներիս», - ասում է Կայծակը: Կայծակի հորեղբայրներն ու մորաքույրերը դեռ բնակվում են Հալեպում՝ հուսալով, որ պատերազմը մի օր կավարտվի:

Եթե անգամ պատերազմն ավարտվի Սիրիայում, Կայծակն այլևս չի ցանկանում վերադառնալ Հալեպ: Նրա հայրը մահացել է երկու տարի առաջ և թաղվել Երևանում: «Հայաստանը մեր տունն է, մենք չենք ուզում հեռանալ»,- ասում է Կայծակը:

Կայծակն ու իր ընտանիքի անդամները մեկն են այն հազարավոր սիրիահայերից, որ ապաստանել են Հայաստանում: Թեև Հայաստանը հարուստ երկիր չէ, սիրիացի փախստականներին ընդունելու ցուցանիշով՝ երրորդն է Եվրոպայում՝ զիջելով միայն Գերմանիային ու Շվեդիային»:

Լրահոս
Կարեն Ղահրամանյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց Նիդերլանդների խորհրդարանի քննարկումները կասկած չեն թողնում Հայոց ցեղասպանության բանաձևերի ընդունման հարցում Մինսկում կայացել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում Դավիդ Յուրչենկոն շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում. ՀՖՖ Լիբանանցիները Հայաստանը սիրում են տեղի հայ համայնքի միջոցով և անպայման ցանկանում են տեսնել այն Մադագասկարի նախագահը հոկտեմբերի կայցելի Հայաստան. վարչապետն ընդունել է Մադագասկարի ԱԳ նախարարին Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին Նորաբաց օդային ռոբոտատեխնիկայի հետազոտական կենտրոնում իրականացվելու են անօդաչու սարքերի հետ կապված գիտահետազոտական աշխատանքներ Արմեն Սարգսյան․ Շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում Սոցօգնությունների կրճատումը խոշորացված համայնքներում Սումգայիթում հայերի ջարդերի նախաձեռնողները իրենց նպատակին չեն հասել, որովհետև Արցախն ազատագրվել է Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել ժամկետային զինծառայող Ստեփան Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ խորհրդարանի ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն առաջադրել են բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին Բաքուն չի քաշվում աղավաղել անգամ ԵՄ սկզբունքային մոտեցումը. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին Խորհրդարանը քննարկելու է հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման մասին հայտարարության նախագիծ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն Ալեքսանդր Մանասյանը կարևորում է ադրբեջանահայերի կոտորածների իմաստավորումը Հայոց ցեղասպանության համատեքստում 50-ից ավելի մարդ Է հրդեհներից զոհվել չինական Նոր տարվա տոնակատարության շրջանում Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ՀՀ 4-րդ նախագահը պետք է ընտրվի Խորհրդարանի կողմից Գալուստ Սահակյանի երազանքը Պուտինը մտադիր չէ ԼՂ հակամարտության համար պատասխանատվություն ստանձնել. Թոմաս դե Վաալ Կառավարությունը շարունակում է գարնանացան ցորենի արտադրության զարգացման ծրագիրը «Ադրբեջանից արդեն ինքնասպանության հոտ է գալիս». փորձագետները նշում են ինքնասպանությունների թվի աճի հիմնական պատճառները ՀՀ ԱՆ-ն նպատակ ունի 12 տարում մեկ երրորդով կրճատել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը Սուրեն Կարայանը Համաշխարհային բանկի առաքելության հետ քննարկել է ընթացիկ ծրագրերը Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի նախագահի հետ Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին Արցախում զինծառայող է զոհվել «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի ուղարկած դիմում-բողոքը ուղարկվել է Քննչական կոմիտե Իվետա Տոնոյանը վստահեցնում է՝ Գագիկ Ծառուկյանը իրեն որևէ պաշտոնից չի հեռացրել Սովորական ցավազրկող գնելու հետ կապված խնդիր չի լինելու. ԱՆ ներկայացուցիչ Հայաստանի և Լիբանանի նախագահները համակարծիք են՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը պետք է ունենան խաղաղ լուծումներ Իրանում պարսկերենը կատարելագործած հայաստանցի ասպիրանտներն ու ուսանողները գոհ են վերադարձել երկշաբաթյա կուրսից Էկոլոգիական կրթության գաղափարը կարմիր գծի նման տանելու ենք. Արծվիկ Մինասյան Աշոտ Մանուկյանն ընդունել է «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներին Ադրբեջանը ծրագրել էր հայ ժողովրդի ջարդերը սկսել Ստեփանակերտից. Արցախի ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը նոր մանրամասներ ներկայացրեց Լիբանանը Հայաստանի կողքին է իր ժողովրդի խաղաղության իրավունքները պաշտպանելիս. նախագահ Աուն Ադրբեջանական ֆաշիզմը իր դաժանությամբ գերազանցում է հիտլերյան ֆաշիզմին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan