Անկարայում ՌԴ դեսպանի սպանության սրահը կոչվել է դիվանագետի անունով

Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնի այն սրահը, որտեղ 2016 թվականի դեկտեմբերի 19-ին սպանվել էր Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը, անվանակոչվել է դիվանագետի անունով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Հունվարի 9-ին Կառլովի անունով էր կոչվել նաև Անկարայում այն փողոցը, որտեղ տեղակայված է ՌԴ դեսպանությունը:

Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը վանկարկել էր «Ալլահ-ու աքբար» («Աստված մեծ է»), «Հալեպը չենք մոռանա» և այլն։ Նա չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից

Հետևեք մեզ նաև Telegram-ում