Պաշտպանության նախարարը կգնա «Փոքր Մհեր»՝ բողոքող սաներին ու ծնողներին հանդիպելու

«Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ մասնաճյուղի սաները, ծնողներն ու ուսուցիչներն այսօր՝ հունվարի 10-ին, հավաքվել են կրթահամալիրի դահլիճում եւ բողոքում են այն ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին միացնելու դեմ: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ այս պահին նրանք սպասում են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ ԿԳՆ ներկայացուցչին, որոնք խոստացել են հանդիպում նրանց հետ:

«Մենք Մոնթե Մելքոնյանի տեղն էլ գիտենք, Փոքր Մհերի էլ, որը որակյալ կրթություն է տալիս, այնտեղ էլ մեր երեխաներին ուղարկել ենք: Չենք պատրաստվում այստեղից մեր երեխաներին հանել»,-մեր հետ զրույցում ասաց բողոքող ծնողներից մեկը:

Նշենք, որ այս պահին «Փոքր Մհեր» կրթահամալիրի դահլիճում հավաքված ծնողներն ու սաները հանդիպում են ակնկալում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

Ավելի վաղ ՀՀ գխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնել էին, որ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրությունների շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջվել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկատվություն «Փոքր Մհեր» կրթահամալիրում արձանագրված խախտումների վերաբերյա:

Ուսումնասիրության արդյունքները ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում