Անկարայում մեկ ամսով արգելվել են բոլոր տեսակի հավաքներն ու ցույցերը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետարանի որոշմամբ մեկ ամիս ժամկետով արգելվել է ցույցերի եւ հավաքների անցկացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Քաղաքապետարանի տարածած հաղորդման համաձայն` ցույցերը եւ հավաքները արգելվում են ահաբեկչական գործողությունները կանխելու, մարդկանց կյանքի եւ ունեցվածքի անվտանգության ապահովման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում