Քաբուլում ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 38-ի

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 38-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին AP-ին հայտնել են պաշտոնական աղբյուրներից:

Ավելի վաղ հաղորդվել էր 27 մահացածների մասին: Տեղական իշխանությունների տվյալներով` պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Դարուլաման շրջանում, իսկ կառավարական շենքերից մեկի առաջ պայթեցվել է ականապատված ավտոմեքենան:

Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» կազմակերպությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում