Օբաման չկարողացավ զսպել արցունքները հրաժեշտի ելույթում

Օբաման չկարողացավ զսպել արցունքները հրաժեշտի ելույթում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում հորդորել Է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի ավարտին չի չկարողացել զսպել արցունքները, տեղեկացնում Է BBC-ին:

Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել Է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: Պաշտոնից հեռացող նախագահը նաեւ հիշեցրել Է աշխարհակարգի համար, որը հիմնված Է օրենքների ու մարդու իրավունքների պահպանման վրա, կրոնական մոլեռանդների եւ արտասահմանյան անձնիշխանությունների կողմից բխող սպառնալիքի մասին:

«Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք եւ չվերածվենք եւս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ Է սարքում փոքր հարեւանների հետ»,- ընդգծել Է նա:

Օբաման հրաժեշտի ճառով ելույթ Է ունեցել Չիկագոյի «Մաքքորմիկ-փլեյս» կենտրոնում: Նա հայտարարել Է, որ ցանկանում Է իր խոսքն ասել ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվեց». հենց այստեղ Էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին: Նրա հետ մեկտեղ կենտրոն Էին ժամանել առաջին տիկին Միշել Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը՝ տիկնոջ հետ: Դահլիճում հավաքվել Էր շուրջ 20 հազար մարդ:

Օբաման արցունքները չկարողացավ զսպել՝ ամբիոնից դիմելով Միշելին: «Վերջին 25 տարվա ընթըացքում դու ոչ միայն իմ կինն Էիր ու իմ երեխաների մայրը, այլեւ իմ լավագույն ընկերը…Եվ ես հպարտանում եմ քեզանով: Ողջ երկիրն Է հպարատանում քեզանով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում