AM | RU
USD
EUR
RUB

Հայկական 15 ռազմապար կարելի է ներմուծել ռազմական ուսհաստատություններ. Գագիկ Գինոսյան

Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը անհրաժեշտ է համարում ռազմապարերի ներառումը ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակվել, որը դեռեւս սեպտեմբերին պետք է իրականացվեր, սակայն հետաձգվել է: «Հավանաբար, կառավարության կազմում եղան փոփոխություններ, միգուցե դա է հետաձգման պատճառը: Նոր նախարարի հետ դեռ չենք քննարկել այդ հարցը, քանի որ նորանշանակ է, առաջնահերթ խնդիրներ կան լուծելու, բայց ծրագիրը պատրաստ է: Նախարարության հետ բավական աշխատանք է տարվել: Կարծում եմ՝ չպետք է այս հարցը հետին պլան մղվի, քանի որ ռազմապարն ի սկզբանե եղել է հայ զինվորի դաստիարակության հիմնասյուներից մեկը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Գագիկ Գինոսյանն ընդգծեց, որ սկզբնական շրջանում խնդիրները կապված էին պարերի ոչ բավարար քանակի հետ, սակայն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք տանելուց հետո այժմ ռազմապարերը 15-ն են, որոնք, ըստ նրա, կարելի է բարձրացնել բեմ եւ ներմուծել ռազմական ուսհաստատություններ:

«Ունենք «Յարխուշտա», որը կարելի է ռազմապարերի արքա անվանել, «Քաջաց խաղ», «Շարանի», «Քոչարի»-ների մեծ շարք, «Քերծի», որը նաեւ որսորդական պար է: 15-ը դեռ վերջնական թիվը չէ, 1-2-ը ևս հիմա կարող ենք վերականգնել: Կարծում եմ՝ կան նախադրյալներ պարերը ռազմական կրթական համակարգ ներմուծելու համար, եւ հատկապես քանի որ հիմա դպրոցներում ազգային երգ ու պարը ներմուծված է, կարելի է շատ ավելի հեշտ կազմակերպել, համապատասխան թիմ ձեւավորել: Սա մի քանի ասպեկտ է ներառում. նախ ոչ միայն ստեղծում է հավաքական ոգի, այլեւ գաղափարակ? ?ն դաստիարակության առումով է կարեւոր, քանի որ պետք է նաեւ պարերը մեկնաբանել, բացատրել՝ ինչ խորհուրդ են կրում, որ տարածաշրջանից են գալիս, ծագումնաբանությունը: Առաջին քայլը ռազմական ինստիտուտ ներմուծելն է, որպեսզի կարողանանք ավելի վերահսկելի դարձնել մեր ներդրումը: Առանց դրա չենք կարող մտածել ռազմապարերը բանակում ներդնելու մասին»,-եզրափակեց Գագիկ Գինոսյանը:

Լրահոս
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Ծանրորդ Տաթև Հակոբյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ՄԻԳ-29-ի օդաչուները 5 հազար մետր բարձրության վրա ստուգողական վարժություններ են անցկացրել Իտալացի վիրտուոզ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները հանդես կգա խաչատրյանական փառատոնի շրջանակում «168 Ժամ». Օհանյան. «Ընտանեկան բռնության մասին օրենքը բռնություն է ընտանիքի նկատմամբ» «Ժամանակ». Դեմկուսը դեմ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը «Փաստ». Խցանումների հարցը մտել է օրակարգ, քանի որ նյարդայնացրել են կառավարությանը «Ժամանակ». Հայաստանի տնտեսության ակտիվությունը շարունակում է դանդաղել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan