Թիլերսոնը հորդորելու է անկեղծ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ. Washington Post

Թիլերսոնը հորդորելու է անկեղծ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ. Washington Post

Ամերիկացի գործարար Թիլերսոնը, որին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է երկրի պետքարտուղարի պաշտոնում, ելնում է այն բանից, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է «անկեղծ երկխոսություն» սկսել Ռուսաստանի հետ: Washington Post թերթի վկայությամբ՝ այս թեզիսն է բովանդակում Թիլերսոնի ելույթի նախագիծը, որով նա հանդես է գալու Սենատի արտաքին գործերի կոմիտեում հունվարի 11-ին կայանալիք լսումներում, որոնք նվիրված են նրա թեկնածության հաստատմանը:

Հրատարակությունը փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն է ունեցել եւ հրապարակել է դրա էլեկտրոնային հղումը:

Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն պատրաստվում է հայտարարել, որ «Ռուսաստանն այսօրվա դրությամբ վտանգ Է ներկայացնում» ԱՄՆ-ի համար, «բայց անկանխատեսելի չԷ սեփական շահերի հետապնդման հարցում»: «Մեզ հարկավոր է Ռուսաստանի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսել նրա ձգտումների շուրջ, որպեսզի որոշենք՝ ինչ ուղեգիծ ենք ընտրելու»,- ընդգծելու է Թիլերսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում