Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը

Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են Սիրիայում հրադադարի հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Ռուսական կողմի պահանջով իրականացված հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները քննարկել են Սիրիայում հաստատված հրադադարի հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել սիրիական զարգացումների և Աստանայի գործընթացի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում