Սիրտ-անոթային հիվանդություններով կանչերը նվազել են՝ իրենց տեղը զիջելով սուր շնչառական հիվանդություններին

Սիրտ-անոթային հիվանդություններով կանչերը նվազել են՝ իրենց տեղը զիջելով սուր շնչառական հիվանդություններին

«Շտապօգնություն» ՓԲԸ-ն 2016 թվականին սպասարկել է 247 հազար 496 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 49 հազար 432 հիվանդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով` գրանցվել է 25 հազար 270 մանկական կանչ, հիվանդանոց է տե ղափոխվել 9 109 երեխա:

«2016 թվականին նախորդ տարվա համեմատ սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերը նվազել են 5928-ով, սակայն 6166-ով ավելացել են սուր շնչառական հիվանդությունների հետ կապված կանչերը»,-ասաց նա:

Անդրադառնալով ձմռան ամիսներին սառցակալության հետեւանքով ընկնելու եւ վնասվածքներ ստանալու դեպքերին՝ Ստեփանյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ նման դեպքերով կանչերը նվազել են: «Մենք այս տարի ունեցել ենք 24 նման կանչ»,-հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում