AM | RU | EN
USD
EUR
RUB

Համաշխարհային բանկն իջեցրել է գլոբալ տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները

Համաշխարհային բանկը 0,1 տոկոսային կետով իջեցրել է 2017 եւ 2018 թվականներին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսվող ցուցանիշները՝ համապատասխանաբար մինչեւ 2,7 տոկոս եւ 2,9 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է կազմակերպության «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում: 

Այսպես, 2016 թվականին Համաշխարհային բանկը 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կանխատեսում էր 2,8 տոկոսի, իսկ 2018 թվականին՝ 3 տոկոսի չափով:

2019 թվականի համար ՀԲ-ի կանխատեսումը գլոբալ Էկոնոմիկայի աճ Է ենթադրում 2,9 տոկոսի չափով, ինչպես եւ 2018 թվականին: Բացի այդ, Համաշխարհային բանկը 2016 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճը, 2016 թվականի հունիսին արված կանխատեսման համեմատությամբ, իջեցրել է 0,1 տոկոսային կետով: Այժմ այդ կազմակերպության փորձագետներն սպասում են, որ 2016 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն ավելացել է 2,3 տոկոսով:

Բանկի կանխատեսումների համաձայն, զարգացած երկրների աճը, որոնց թվում են ԱՄՆ-ը, եվրոգոտու երկրները եւ Ճապոնիան, 2016 թվականին կկազմի 1,6 տոկոս, իսկ 2017 եւ 2018 թվականներին աճը կարագանա մինչեւ 1,8 տոկոս:

Ընդ որում՝ զարգացող երկրները 2016 թվականին, ՀԲ-ի գնահատմամբ, միագումար ՀՆԱ-ի աճ կարձանագրեն 3,4 տոկոսով, իսկ 2017 թվականին տեղի կունենա այդ երկրների տնտեսության աճի արագացում մինչեւ 4,2 տոկոս, 2018 թվականին՝ մինչեւ 4,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս
Ուզբեկստանում քննարկում են Թուրքիայում ձերբակալված ահաբեկչին վերաբերող հարցը Եվրախորհրդարանի ղեկավարի ընտրությունների առաջին փուլը չի պարզել հաղթողին Օլանդը Թրամփին առաջարկել է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին Գերմանիայում դատարանը հրաժարվել է արգելել ծայրահեղ աջ կուսակցությունը Ադրբեջանի արտահանումը զգալիորեն անկում է ապրել British American Tobaccо-ն 49,4 մլրդ դոլարով գնում է ամերիկյան Reynolds-ը Հայաստանի բուհերում սովորող 436 սիրիահայ ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձավճարների 70 տոկոսը փոխհատուցվել է «Հայկական վերածնունդը» տրամադրված է միայնակ մասնակցել ընտրություններին, սակայն չի բացառում դաշինքի հնարավորությունը Թուրք ուսումնասիրողներին հետաքրքրում են Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը ԼՂՀ ԱԺ-ն որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը դնել հանրաքվեի Պատկերասրահը կկազմակերպի Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես Գարո Փայլանի դեմ հայց է ներկայացվել «թուրք ժողովրդին նվաստացնելու» մեղադրանքով Հայերի բռնի իսլամացման մասին Թաներ Աքչամի գիրքը լույս է տեսել երկրորդ հրատարակությամբ Թուրք ուսումնասիրողներին հետաքրքրում են Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերը Թրամփը մինչ նախագահ դառնալը, հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոց կիրառելու գաղափարով Մեկնարկել է «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական ծրագիրը Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիացիոն ստորաբաժանումների դաշտային պարապմունքները Աշխատանքային ստաժի տեղեկանքի համար այլևս քաղաքացին ստիպված չի լինի հասնել Ազգային արխիվ Գիտնականները նշել են արյան բարձր ճնշման անսպասելի առավելությունը Լեհաստանում մոլեգնող սառնամանիքի զոհերի թիվը հասել է 85-ի Հատուկ ուշադրություն փոքրիկներին Ոստիկանությունը հորդորում է մառախլապատ եղանակային պայմաններում երթևեկել լույսերը միացված վիճակում Կարեն Կարապետյանն ընդունել է ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ (Տեսանյութ) Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Ռուսաստանը դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին Սիրիայի վարչապետը բանակցություններ է վարում Թեհրանում ՌԴ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով Իրաքում հայտնաբերվել են ԻՊ անդամ ադրբեջանցիների անձնագրեր Լավրովը բացառել է ԼՂ հակամարտության կարգավորումը ուժի միջոցով Դինքի գործով կասկածյալը մեղադրել է Ստամբուլի իշխանություններին նրա մահվան մեջ ՍԱՊԾ պետը հանձնարարականներ է տվել մարզային կենտրոնների ղեկավարներին Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության. Քերի Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն Իմ քննարկումները եզրափակիչ փուլում են. Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները Օլանդը Թրամփին առաջարկել է չմիջամտել ԵՄ-ի ներքին գործերին Եգիպտոսում առնվազն ութ ոստիկան է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով Թրամփի խորհրդականը պատժամիջոցների անհեթեթությունը բացատրել է ռուսների՝ ձյուն ուտելու պատրաստակամությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan